Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Խրատներ, խորհուրդներ

Դալայ Լամայի 10 իմաստուն մտքերը` ըստ AdMe.ru-ի

Դալայ Լամայի 10 իմաստուն մտքերը` ըստ AdMe.ru-ի

Վեց տարեկանում նրան տարել են հայրական տնից, 15-ում ստիպված է եղել դառնալ հրամանատար ու դիվանագետ, իսկ 25 տարեկանում` Տիբեթից փախչել է Հնդկաստան: Այժմ Դալայ Լաման 79 տարեկան է, սակայն դժվար կյանքով ապրած ծերունու դեմքն իր վրա չի կրում անցյալում կրած զրկանքների հետքերը: Արդեն 50 տարի ժպտադեմ ծերունու ճշմարիտ խոսքերին ու կշռադատված արարքներին են հետևում հարյուր-հազարավոր մարդիկ:

 

AdMe.ru կայքը, հրապարակելով Դալայ Լամայի իմաստուն մտքերից մի քանիսը, առաջարկում է իմանալ, թե ինչպես է նրան հաջողվում պահպանել դրական տրամադրվածությունն ու պարզ հայացքով նայել այս աշխարհին:

 

1. Հնարավորության դեպքում ավելի բարի գտնվեք, իսկ դա հնարավոր է միշտ:

 

2. Գոռոզությունը երբեք արդարացված չէ: Այն առաջանում է ցածր ինքնագնահատականի կամ ժամանակավոր, մակերեսային նվաճումների հետևանքով:

 

3. Մարդիկ ստեղծվել են սիրված լինելու համար, իսկ իրերը` օգտագործվելու: Աշխարհում քաոս է տիրում, քանի որ ամեն ինչ ճիշտ հակառակն է:

 

4. Եթե կարող ես օգնել, օգնիր, եթե` ոչ, գոնե մի՛ խանգարիր:

 

5. Երբ մարդուն թվում է, թե ամեն ինչ սխալ է ընթանում, այդ պահին նրա կյանք է փորձում մուտք գործել նոր, հրաշալի մի բան:

 

6. Մեր կյանքի նպատակը երջանիկ լինելն է:

 

7. Իմ կարծիքով՝ ամենաճիշտ կրոնը բարի սիրտն է:

 

8. Կարեկցանքը կապ չունի կրոնի հետ, դա համամարդկային գործ է, որն անհրաժեշտ է մարդկային ցեղի գոյատևման համար:

 

9. Ես չեմ նշում ծննդյան օրերը: Ինձ համար այդ օրը չի տարբերվում մյուսներից, քանի որ ամեն օր ծննդյան օր է: Դուք արթնանում եք, ամեն ինչ թարմ է ու նոր. գլխավորը, որպեսզի այդ նոր օրը Ձեզ ինչ-որ կարևոր բան տա:

 

10. Կյանքի հանդեպ դրական վերաբերմունքը պահպանելով` կարելի է երջանիկ լինել ամենաանբարենպաստ պայմաններում:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. top.thepo.st
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ